Հրապարակ. Դաշնակցությունում լուրջ կռիվ է Վահան Հովհաննիսյանի մանդատի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դաշնակցության “տանը” լուրջ կռիվ է Վահան Հովհաննիսյանի մանդատի հա֊մար:
Այս մասին գրում է “Հրապարակ” օրաթերթն ու հիշեցնում, որ ընկեր Վահանն սպա֊սում է իր ագրեմանին՝ Գերմանիայում դեսպան նշանակվելու համար: Ըստ թերթի աղբյուրների՝ ՀՅԴ-ն և Վահան Հովհան֊նիսյանը չեն շտապում այս հարցում, հակառակը՝ ուզում են, որ նշանակումը հնարավորինս ուշ լինի, որ հանրային “աղմուկը փոքր-ինչ դադարի”: Ոմանք Հովհաննիսյանի թափուր մանդատի առնչությամբ ՀՅԴ-ին խորհուրդ են տվել ուշադրություն դարձնել գենդերային քաղաքականությանը և պառլամենտ բերել գեղեցիկ սեռին, ի դեմս Ռուզան Առաքելյաևի և կամ Լիլիթ Գալստյանի: Սակայն դա պրակտիկորեն անհնարին է, քանի որ նրանցից առաջ մեծ թվով մարդիկ կան, և վերջիններիս հրաժարեցնելն այդքան էլ հեշտ չէ, ուստի ըն֊կեր Վահանի մանդատը կանցնի ոչ թե ՀՅԴ հայտնի տիկնանցից որևէ մեկին, այլ “Ավշարի” Գրիգորյան եղբայրներից Արամայիսին, որն էլ թվով երկրորդ բիզնես-պրոյեկտը կլինի ՀՅԴ խմբակցու֊թյունում՝ “Գրանդ քենդիի” ներկայացուցչից հետո:
 
Մանրամասները՝ “Հրապարակ”-ի  այսօրվա համարում




Լրահոս