Հայկական ժամանակ. Վարչապետը Մաքսային լեզվով է խոսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Երեւանի “Արմենիա Մարիոթում” տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Չինաստանի ժողովրդական Հանրապետության ազգային տոնին: Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում. “Ընդունելությանը մասնակցել եւ ելույթ է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տիգրան Սարգսյանը ելույթ է ունեցել ռուսերեն:
“Հայաստանի կառավարության եւ անձամբ իր անունից շնորհավորելով ներկաներին Չինաստանի ազգային տոնի կապակցությամբ.,.”,-կարդում ենք միջոցառման մասին կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ, որտեղ նաեւ ելույթից հատվածներ կան՝ արդեն հայերեն թարգմանությամբ: Ընդունելության ժամանակ ՀՀ կառավարության անունից ՌԴ պետական լեզվով հնչած ՀՀ վարչապետի խոսքը չի թարգմանվել ՀՀ պետական լեզվով: 
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս