Ինչպիսին կլինի եղանակն առաջիկա օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում հունիսի 17-ին ժամանակ առ ժամանակ, 18-21-ը‵ գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 17-ին կնվազի 3-4 աստիճանով, 19-20-ը նույքանով կբարձրանա:

Երևանում հունիսի 17-ին ժամանակ առ ժամանակ, 18-21-ը‵ գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:




Լրահոս