Ժողովուրդ. Արագած Ախոյանի որդու դեմ ավազակային հարձակման գործը կասեցվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի որդու դեմ ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է։ Այս մասին երեկ “Ժողովուրդ”–ը տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից։ Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Երևանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի մուտքի մոտ 4 դիմակավորված անհայտ անձինք էլեկտրաշոկով հարձակվել էին 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, հափշտակել նրա բջջային հեռախոսն ու տան բանալիները։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օր.–ի 175-րդ հոդվածի հատկանիշներով(ավազակություն)։ Ոստիկանությունից հայտնեցին, որ գործը կասեցվել է ՀՀ քր. օր.-ի 31-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով (անձը չի գիտակցել իր գործողության՝ հանրության համար վտանգավոր բնույթը)։ “Ժողովուրդ”–ի հետ զրույցում Ախոյանն ասաց, որ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի դեպքը բացահայտվի. “Անկեղծ, ոստիկաններն օրուգիշեր աշխատեցին, բայց բավարար ապացույցներ չկային։ Ոչ մի բողոք չունեմ նրանցից։ Կասկածներ շատ ունեմ, ու ամեն ինչ դեռ ավարտված չէ”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: 




Լրահոս