Թուրքիայում կտրում են ներգաղթյալների օրգաններն ու դիակները ծովը շպրտում. հույն ականատես ձկնորսներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն հետաքննություն է հրապարակել, որում հույն ձկնորսները պատմում են այն մասին, թե ինչպես են ծովից դուրս բերել մարդկանց խեղված մարմինները, այդ թվում՝ երեխաների: Նրանց խոսքով՝ դրանք այն մարդկանց մարմիններն էին, ովքեր վիրահատության էին ենթարկվել:

Ենթադրվում է, որ Թուրքիայի տարածքով Եվրոպա մեկնող փախստականները օրգանների փոխպատվաստմամբ զբաղվողների զոհ են դարձել: Վերջիններս կտրել են նրանց օրգանները, ապա շպրտել Միջերկրական ծովը:

Լեսբոս կղզու ձկնորսները (այդտեղից մինչև թուրքական ափ 6 կմ է) պատմել են, որ անցած տարվա աշունն ու ձմեռն ամենասարսափելին էին հունական կղզու բնակիչների համար:

«Մեր աչքով տեսել ենք մեծահասակների և փոքրերի կարած փորերով: Նրանց օրգանները հանում էին, ապա լցնում ծովը՝ հույս ունենալով, որ ձկները կավարտեն իրենց սև գործը»,- ասել են ձկնորսները:

2015թ. դեկտեմբերին Deutsche Welle-ն՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, հայտնել էր, որ թուրքական իշխանությունները ձերբակալել են Իսրայելի մի քաղաքացու, ով զբաղվում էր օրգանների առևտրով: Պարզվել է, որ նրան փնտրում է Ինտերպոլը ոչ միայն օրգանների առևտրի, այլև 2008-2014թթ. Կոսովոյում, Ադրբեջանում և Շրի Լանկայում անօրինական փոխպատվաստումների կազմակերպման համար:




Լրահոս