“Երեք տարի առաջ մտածո՞ւմ էիք, որ Կոմայգում այլասերները պետք է հավաքվեն, իրենց ազատ զգան, դեռ բարձրաստիճան պաշտոնյաներ էլ լինեն, որ գան դրանց վարձեն, տանեն, գիշեր անցկացնեն նրանց հետ”,- “Աոավոտ” օրաթերթի հետ զրույցում հակադարձելով “Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասինե վիճահարույց օրենքի այն պաշտպաններին, ովքեր կարծում են, թե հայ իրականության մեջ “նման բաներն” անհնար են, ասել է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը:
“Ո՞ւմ մտքով կանցներ, որ սեռական դաստիարակության անվան տակ երեխաներին այլանդակություններ կցուցադրեն, այն, ինչը որ հիմա արվում է եվրոպայում: Այնպիսի անհեթեթ վիճակի է ամեն ինչ հասել, որ պեդոՖիլների շահերը պաշտպանող կուսակցություն է ստեղծվում Հոլանդիայում, իսկ ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում որոշում են կայացրել, որ եթե տղան իրեն աղջիկ է զգում՝ իրավունբ ունի գնալ աղջիկների զուգարան”,- իր զայրույթը բարձրաձայնել է թերթի զրուցակիցը՝ վրդովվելով, թե ինչո՞ւ նման ջերմեռանդությամբ չեն պաշտպանվում սովորական մարդու տարրական իրավունքները:
Մանրամասներն Առավոտի այսօրվա համարում