ՀԺ.Ֆինանսների նախարարությունում 20 աշխատող կրճատվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պետական աշխատողների կրճատումների վերաբերյալ թերթը զրուցել է Քաղծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ։ Ներկայացնում ենք այն կրճատումներով։ Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում.
“Մենք այդպիսի (համատարած և համակարգային կրճատումների) որևէ առաջարկություն, որևէ գրություն չենք ստացել”,- ասաց նա։ Այդուհանդերձ, ըստ Աբրահամյանի, առանձին մարմիններում կան կրճատումներ։ Խոսքը վերաբերում Է ՀՀ ֆինանսների նախարարությանը, որի աշխատակիցներից շուրջ 20-ը կրճատվել և գրանցվել են ռեզերվում։ Դա 6 ամիս ժամկետով Է, որի ընթացքում նախարարության արդեն նախկին աշխատակիցները նաև աշխատավարձ կստանան։ Դրանից հետո նրանց աշխատանքային ճակատագիրը դառնալու Է անհայտ։ Ֆիննախի նախաձեռնած փոփոխությունները, ՔԾԽ մամուլի քարտուղարի խոսքով, պայմանավորված են գանձապետական համակարգում իրականացվող փոփոխություններով։ Ինչ վերաբերում Է Առողջապահության նախարարության հակահամաճարակային տեսչության հետ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի տեսչության առաջիկա միավորմանն ու դրա հետևանքով կանխատեսվող կրճատումներին, Գոռ Աբրահամյանն ասաց, որ այդպիսի ծրագրերի մասին իրենց էլ հայտնի Է դարձել, բայց նշված պետական մարմինները դեռևս համապատասխան խնդրով իրենց չեն դիմել”,-գրում է թերթը։




Լրահոս