
“Երկու տարի է՝ Սերժ Սարգսյանը բոյկոտում Է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանները, ոչ 2012թ., ոչ էլ այս տարի նա չի մասնակցել դրանց։ Փոխարենը նա գերադասել Էր մեկնել Սյունիքի մարզ, լինել Զանգեզուրի և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատներում, տեքստիլ գործարանում, մանկապարտեզում, դպրոցում և, վերջապես, անասունների սպանդանոցում։ Այնինչ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընթացող ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին մասնակցել ու ելույթ են ունեցել մի շարք երկրների նախագահներ ու վարչապետեր”,– գրում է թերթը։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։