ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 16-ին, ժամը 14.45-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Սարչապետ գյուղում անձրևներից վնասվել են գյուղամիջյան 4 կամուրջ և մի քանի ճանապարհ: Դեպքի վայր է մեկնել Տաշիրի հրշեջփրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Դեպքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է Լոռու մարզպետին: Պարզվել է, որ անձրևի պատճառով Սարչապետ գյուղի 1-ին փողոցում վնասվել է գազատար խողովակը (մոտ 15 մ), արմատախիլ է եղել մեկ ծառ, ջրալցվել են Զ. Բ.ին պատկանող թիվ 7 տան բակը (300 քմ), ինչպես նաև 15-րդ փողոցի Ա. Մ.ին պատկանող թիվ 5 տան նկուղը: Դեպքի վայրում են գտնվել Սարչապետի գյուղապետ Բարոյանը և գյուղապետարանի աշխատակիցները:
Անձրևները վնասներ են հասցրել Լոռու մարզում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ