Հայաստանի ներկայացուցիչները գորգերի և կարպետների սիմպոզիումում հանդիպել են ադրբեջանցիների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են Վրաստանի Ախլցխա քաղաքի Ռաբաթի պատմական ամրոցում 2016թ. հունիսի 10­-12-­ը տեղի ունեցած «Ռաբաթի» գորգերի և կարպետների 1-­ին միջազգային սիմպոզիումին, որտեղ հանդիպել են ադրբեջանցիների հետ։ Հայաստանը տևական դադարից և լռությունից հետո է մասնակցել նմանատիպ ֆորումի։

Հաղորդագրության մեջ նշված է. « Վրաստանի Ախլցխա քաղաքի Ռաբաթի պատմական ամրոցում 2016թ. հունիսի 10­-12-­ը տեղի ունեցավ «Ռաբաթի» գորգերի և կարպետների 1-­ին միջազգային սիմպոզիումը, որին մասնակցում էին Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ղրղզստանը, Իսպանիան, Անգլիան, Ամերիկան: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրին Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի գիտաշխատող Տաթև Մուրադյանը, ՀՀ ժողովրդական վարպետ, ասեղնագործուհի Արփի Ավդալյանը և Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի արվեստաբան Աստղիկ Ամիրբեկյանը: Մասնակից երկրները հանդես եկան իրենց հին և նոր գորգերի, կարպետների ցուցադրությամբ, ինչպես նաև զեկուցումներ ներկայացրին երկօրյա գիտաժողովում: Տեղի ունեցան մի շարք գործնական պարապմունքներ, գորգի թելերի ներկում, քննարկումներ և այլն»: Տևական դադարից և լռությունից հետո նմանատիպ ֆորումներում Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության և ադրբեջանցիների հետ հանդիպման մանրամասները կներկայացնի Կենտրոնի գիտաշխատող, ազգագրագետ Տաթև Մուրադյանը»։




Լրահոս