
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Ծովանի թաղամասում տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է սեպտեմբերի 26-ին, ժամը 23.09-ին, որ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւա չբացահայտված հանգամանքներում Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի 1.5 կմ-ին “Շեւրոլե-Նիվա” մակնիշի 588 ՕՍ 64 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել հենասյանը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ 1957 թ. ծնված Մ. Մ.-ը եւ 1972 թ. ծնված Ա. Վ.-ը հոսպիտալացվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել եւ գազազրկել են ավտոմեքենան: Բժիշկները Մ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա. Վ.-ինը՝ բավարար: