Ինչո՞ւ Ռուսաստանը Փարիզում տեղի ունենալիք հանդիպումը տեղափոխեց Սանկտ Պետերբուրգ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին հարցրինք. բացի խաղաղապահներից, ՌԴ-ն ի՞նչ նպատակներ է հետապնդում ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում, նախնական տվյալներով` Փարիզում տեղի ունենալիք հանդիպումը տեղափոխելով Սանկտ Պետերբուրգ:

«Ռուսաստանը տարածաշրջանի խնդիր է լուծում, թույլ չի տալիս Թուրքիան-Արեւմուտքը մտնեն այստեղ»: Հայաստանին պատին դեմ տալու հաշվի՞ն։ «Իսկ Դուք Ձեզ հարցրե՞լ եք, թե ինչու Հայաստանը չի գնում դեպի  ՆԱՏՕ»: Ինչո՞ւ: «Որովհետեւ ՆԱՏՕ-ն քեզ չի առաջարկում գնալ իր մոտ»: Իսկ մեր տեղեկություններով, Ռուսաստանը մտավախություն ունի, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունները, որոնք ահագնացան ապրիլյան քառօրյայից ու «Լավրովյան պլանից» հետո, կարող են մեզ կտրուկ մղել դեպի Արեւմուտք: «Չկա նման բան: Չկա նաեւ Լավրովի պլան, կան իրական աշխարհաքաղաքական նպատակներ։ Լոկ խոսակցություններ ու բամբասանքներ են, չկա պարզ պատճառով` Ադրբեջանը դեմ է ռուսական որեւէ ներկայության մեր տարածաշրջանում ու եթե անգամ Ադրբեջանը համաձայնի, Թուրքիան դեմ կլինի»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս