Հայաստանում ոչ թե 3 տոկոսանոց տնտեսական աճ է գրանցվել, այլ՝ 9.3 տոկոսի անկում. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2013 թվականից մինչև հիմա մեր պաշտոնական վիճակագրությունը ամեն տարի ցույց է տվել տնտեսական աճ, այսինքն ՀՀ Համախառն ներքին արդյունքը անընդհատ աճել է: Սակայն միջազգային ֆինանսական կառույցները հենվում են այլ ցուցանիշի վրա։

Խնդիրն այն է, որ մեր պաշտոնական վիճակագրությունը ՀՆԱ-ի փոփոխությունը ցույց է տալիս բացառապես ՀՀ դրամով, իսկ օրինակ Արժույթի միջազգային հիմնադրամը երեկ հրապարակել է մի տեղեկանք, որում հաշվի է առնում մեր տնտեսության ծավալը բացառապես դոլարով արտահայտված, և ստացվում է բոլորովին այլ պատկեր։ Ըստ այդմ, 2015 թվականին, երբ մեր պաշտոնական վիճակագիրները ներկայացրին Հայաստանում 3 տոկոսանոց տնտեսական աճ, իրականում մեր տնտեսությունը անցած տարի 9.3 տոկոսի անկում է գրանցել։ Եթե 2014 թվականին մեր ՀՆԱ-ն կազմել է 11 միլիարդ 644 միլիոն դոլար, ապա 2015-ին այդ ցուցանիշը եղել է 10 միլիարդ 561 միլիոն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս