
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Սարգսյանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Լոնդոն) նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում է նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը։