Armenian text to speach

Պետդեպը կոչ է անում տապալել Ասադի ռեժիմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակիցները կոչ են արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ռազմական օպերացիա անցկացնել Սիրիայի կառավարության դեմ և պետական հեղաշրջում իրականացնել այդ երկրում, գրում է The Wall Street Journal-ը:

«Այս շաբաթ Պետդեպի տասնյակ աշխատակիցներ բողոք են ներկայացրել Սիրիայում ԱՄՆ քաղաքականության դեմ, ներքին փաստաթուղթ ստորագրել, որում կոչ են անում նպատակաուղղված ռամզական հարվածներ հասցնել Դամասկոսի կառավարության ուղղությամբ, ինչպես նաև տապալել Ասադի ռեժիմը՝ «Իսլամական պետության» դեմ հաղթանակի համար»,- պարբերականը նամակից հատված է մեջբերում:

Պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է նաև, որ այդ փաստաթղթի տակ ստորագրել է 51 աշխատակից: Այդ թվում պաշտոնյաներ, ովքեր առանցքային դիրք են զբաղեցնում:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը կոչ է անում ԱՄՆ-ին համբերություն ցուցաբերել սիրիական հարցում:




Լրահոս