Քրեական դատավարության մասնակից Վարուժան Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. փետրվարի 17-ին իր կողմիցգողության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզայինքննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչն իրեն չի հարցաքննել և իր մասնակցությամբքննչական գործողություններ չի կատարել: Բացի այդ, ինքը որևէ փաստաթղթի տակ չի ստորագրել, սակայն քրեական գործինախաքննության ավարտից հետո, երբ ուսումնասիրել է քրեական գործի նյութերը, պարզել է, որ իր անվան դիմաց առկաստորագրությունները կատարվել են այլ անձի կողմից:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեականգործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Վարուժան Հ.-ի հաղորդման մեջ մատնանշված դրվագներիբոլոր հանգամանքները:
Նախաքննության ընթացքում անհապաղ իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, նշանակվելդատաձեռագրաբանական և փաստաթղթաբանական համալիր փորձաքննություններ:
Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Վարուժան Հ.-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժինբերման ենթարկելու, անձնական խուզարկության ենթարկելու, մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումից բխողիրավունքների ծանուցման մասին արձանագրություններում առկա ստորագրությունները և ձեռագիր գրառումները կատարվել ենանձամբ Վարուժան Հ.-ի կողմից:
Այս կերպ՝ քրեական դատավարության մասնակից Վարուժան Հ.-ն ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչությանԿոտայքի մարզային քննչական բաժնի քննիչին անհիմն մեղադրել է հանցագործության կատարման մեջ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել հիշյալ բաժնի քննիչի կողմիցհանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումչիրականացնել:
Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: