ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կմասնակցի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը, որը կկայանա հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում:
Այս մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել է Ջեյմս Ուորլիքը:
Նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն մայիսի 16-ին Վիեննայում նախագահների հանդիպման արդյունքների շարունակման հույս ունի:
«Անհամբերությամբ սպասում ենք այդ հանդիպմանը: Մենք հույս ունենք, որ կողմերը համաձայնության կհասնեն ԵԱՀԿ միջադեպերի հետաքննության հարցով մեխանիզմների իրականացմանն ու կվերականգնեն համպարփակ խաղաղ համաձայնագրի հարցով բանակցությունները»,- ասել է Ուորլիքը: