Բակո Սահակյանն ընդունել է Լևոն Մկրտչյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին:

Քննարկվել են Արցախում գիտության ու կրթության զարգացմանը եւ այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս