
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են մայրաքաղաքի փոքր կենտրոնի գովազդային մեծ և միջին չափերի գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքները:
Ծրագրի շրջանակում ապամոնտաժվել է Աբովյան փողոցում տեղադրված գովազդային 9 մեծ վահանակ: Կորյուն և Ամիրյան փողոցներից ապամոնտաժվել է, համապատասխանաբար, 2 և 1 վահանակ: Ինչպես նախապես հայտարարվել էր, լրացուցիչ անհարմարություններից խուսափելու նպատակով, աշխատանքներն իրականացվել են երեկոյան ժամը 23-ից հետո:
Հիշեցնենք, որ գործընթացի առաջին փուլը մեկնարկել է սեպտեմբերի 23-ից: Ծրագրով ապամոնտաժելու և քաղաքային չափերին համապատասխանող վահանակներով են փոխարինվելու փոքր կենտրոնի գովազդային մեծ և միջին բոլոր վահանակները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն