Քննչական կոմիտեի նախագահին և գլխավոր դատախազին ՄԻՊ-ը «Ժողովուրդ» օրաթերթի գործով գրություններ է ուղարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակզմից հայտնում են, որ այսօր` հունիսի 17-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել է հաղորդում «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին բերման ենթարկելու վերաբերյալ:

Այս մասին եղան նաև հրապարակումներ զանգվածային լրատվության միջոցներում:
Հաղորդման հիման վրա անմիջապես իմ հանձնարարությամբ նախաձեռնվել է աշխատակազմի արագ արձագանքման այց լրագրողին բերման ենթարկելու վայր:

Արդեն իսկ իմ կողմից որոշում է կայացվել սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ սկսելու մասին: Անհրաժեշտ պարզաբանումների պահանջով գրություններ են ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին և ՀՀ գլխավոր դատախազին:

Տեղեկացնվում է նաև, որ լրագրողը բերման ենթարկված չէ:




Լրահոս