Կարեն Անդրեասյանը միանում է Վարդան Օսկանյանի կուսակցությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարին այսօր մասնակցում է նաև ՄԻարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ որոշել է միանալ կուսակցությանը, քանի որ գաղափարապես իրեն հարազատ է թվում:

«Վերջին տարիների աշխատանքի ժամանակ պարզ դարձավ, որ առանց քաղաքական թիմի հնարավոր չէ լուծել այն խնդիրները, որոնց մասին ես տարիներ շարունակ բղավում եմ: Օմբունդսմենը կարող է տարատեսակ խնդիրներ բարձրաձայնել, բայց ոչ լուծել», – նշեց նա:

Անդրեասյանի խոսքով, նա տեսնում է բազմաթիվ կետեր կուսակցության գաղափարախոսության մեջ, որոնք համապատասխանում են իրեն, իսկ որն էլ պակասում է, կարող է ավելացնել:




Լրահոս