
Ոստիկանության Անիի բաժնում սեպտեմբերի 26-ին՝ ժամը 06.45-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղի հատվածում շուռ է եկել բեռնատար գնացքի ցորենով բեռնավորված 6 վագոն:
Ըստ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, Գյումրի-Դալարիկ երկաթուղային ուղեգծի բեռնատար գնացքը 7-8 պիկետում դուրս է եկել ուղեգծից և շրջվել, ինչի հետևանքով 5 վագոններում բեռնված ցորենը թափվել է: Կատարվում է նախաքննություն: