Ոստիկանությունը Նախախորհրդարանի անդամի դեմ հարձակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել երեկ՝ սեպտեմբերի 26-ին Նախախորհրդարան անդամի վրա կատարված հարձակման փաստով:
“Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել 1946 թ. ծնված Սուրեն Գ.-ն եւ հայտնել, որ Ավետիսյան փողոցի թիվ 80 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունենում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, նշված շենքի բակում, վիճաբանության ժամանակ, 1963 թ. ծնված Հրաչիկ Ա.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Սուրեն Գ.-ի դեմքին եւ պատճառել վնասվածք: Սուրեն Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Նույն օրը, ժամը 21.00-ին, Հրաչիկ Ա.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նշված վիճաբանության ժամանակ Սուրեն Գ.-ն էլ իր դեմքին է հարվածներ հասցրել եւ պատճառել վնասվածք: Կատարվում է հետաքննություն”:




Լրահոս