Իշխանությունները գործում են «մենք ուժեղ ենք, մեր դեմ խաղ չկա, հետևաբար մենք ճիշտ ենք» կարգախոսով. Ստեփան Մարգարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Համախմբում» կուսակցության ստեղծումը մենք նախաձեռնել ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ երկիրը կանգնած է բազմաթիվ բարդ մարտահրավերների առաջ: Այս մասին, կուսակցության անդրանիկ համագումարին հայտարարեց «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Նրա խոսքով՝մենք ունենք պատերազմական կամ առնվազն կիսապատերազմական իրավիճակ, անընդհատ խորացող աղքատություն, գործազրկություն, անպաշտպանվածություն տարբեր ոլորտներում, վտանգավոր չափերի հասնող արտագաղթ եւ այս ամենի նկատմամբ իշխանությունների ոչ ադեկվատ վերաբերմունք:

Ըստ Մարգարյանի՝ իշխանությունները գործում են «մենք ուժեղ ենք, մեր դեմ խաղ չկա, հետեւաբար մենք ճիշտ ենք» կարգախոսով: Մարգարյանը հայտարարեց, որ ծայրաստիճան վտանգավոր է այն տեսակետը, թե եթե իշխանությունն ուժեղ է այս ձեւով, ապա ուժեղ է երկիրը:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս