Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին կալանավորելու են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի,շուրջ 1,5 ժամ խորհրդակցական սենյակում  մնալուց հետո՝ վերադառնալով հրապարակել է իր որոշումը: Ըստ այդմ, Սուրեն Սուրենյանցի նկատմամբ ընտրված  խափանման միջոց չհեռանալու ստորագրությունը փոխարինվել է  կալանքով:
“Փաստինֆո”-ի փոխանցմամբ, դատարանը որոշում  է  կայացրել նաեւ  քրեական գործի վարույթը կասեցնելու եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Սուրենյանցին հայտնաբերելուց հետո դատարանը քրեական գործի վարույթը վերսկսելու մասին  որոշում կընդունի: Այսպիսով դատարանը բավարարել է մեղադրողի  միջնորդությունը  Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց ընտրված չհեռանալու ստորագրությունը  կալանքի փոխելու մասին:
Խարդախության մեջ մեղադրվող քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը  այսօր եւս չէր ներկայացել իր գործով դատական նիստին եւ դատարանը,մինչ նիստը սկսելը՝ այն սկսվեց 40 րոպե ուշացումով, փորձել էր պարզել վերջինիս բացակայության պատճառը: Սուրենյանցը հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել է, որ վատառողջ է եւ կաթիլային ներարկում է ստանում:  Դատարանը փորձել էր պարզել, թե որտեղ է գտնվում Սուրենյանցը, վերջինս, դատարանին հավաստիացրել էր, որ Նորքի զանգվածում  բնակվող ընկերոջ տանն է, բայց հասցե չէր  նշել:
Նախորդ նիստին  Սուրենյանցի նկատմամբ բերման ենթարկելու որոշում էր կայացվել, սակայն  պարզվել էր,  որ Սուրենյանցի բնակավայրի դատարանին հայտնի հասցեում  նման մարդ չի բնակվում:




Լրահոս