ՄԱԿ-ն «Իսլամական պետությանը» մեղադրել է եզդիների ցեղասպանության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը մեղադրել է Սիրիայում և Իրաքում եզդիների ցեղասպանության մեջ: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, փոխանցում է Lenta.ru-ն:

Հատուկ հանձնաժողովի կողմից պատրաստված զեկույցում ասվում է, որ ծայրահեղականները «սպանությունների, սեռական ստրկության և այլ հանցագործությունների միջոցով» ցանկացել են ոչնչացնել կրոնական հանրությանը՝ մոտ 400 հազար մարդու:

«Եզդիների ցեղասպանությունը շարունակվում է »,-ասվում է 40-էջանոց փաստաթղթում:

Reuters-ի տեղեկություններով՝ զեկույցը կազմվել է տասնյակ ողջ մնացածների հետ հարցազրույցի հիման վրա:

ՄԱԿ-ի հանձնաժողովը միջազգային հանրությանը կոչ է արել առավել արդյունավետ ջանքեր գործադրել եզդիների փրկության համար:




Լրահոս