Beeline-ը «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է «Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնի անցկացման մասին: Փառատոնը տեղի կունենա հուլիսի 15-17-ը Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտ գտնվող «Վիշապ» լողափում:
Փառատոնի շրջանակում հանդես կգան ինչպես հայտնի, այնպես էլ նորահայտ հեղինակային երգի կատարողներ: Տեղի կունենան նաև «Արվեստանոցային հանդիպումներ» երիտասարդ և փորձառու կատարողների միջև, համերգային փոքրիկ ծրագրեր սիրված երգահանների մասնակցությամբ և մշակութային միջանկյալ հանդիպումներ:
«Beeline-ի կորպորատիվ սոցիալական ռազմավարության շրջանակում մենք կարևորում ենք այն միջոցառումները, որոնք ուղղված են հատկապես երիտասարդների համար նոր հեռանկարների ստեղծմանը և նրանց կյանքն ավելի լավը դարձնելուն: Ուրախ ենք այսօր հայտարարել «Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնին աջակցության մասին, որն ինքնադրսևորման և փորձ ձեռք բերելու հիանալի հնարավորություններ կլինի երիտասարդ հեղինակ-կատարողների համար: Վստահ եմ` փառատոնը կբացահայտի բազմաթիվ նոր տաղանդավոր երիտասարդների անուններ, ովքեր կզարգացնեն երաժշտական այս ուղղությունը Հայաստանում», – նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը:
«Հեղինակային երգի փառատոնները համախմբում են հայ հեղինակ-կատարողներին, կապ են ստեղծում տարբեր սերունդների երգահանների միջև, ծառայում են հրաշալի հարթակ փորձի փոխանակաման համար, ինչպես նաև այս ժանրի սիրահարներին հնարավորություն են տալիս վայելելու հեղինակային երգի տարբեր սերունդների յուրօրինակ կատարումները: «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը Բարդերի Ակումբի հետ համատեղ նախաձեռնել է հեղինակային երգի համահայկական «Հուսո Առագաստ 2016» փառատոնը` վերցնելով իր վրա այդ դերը», – նշեց «Սիվիլ Արտ» մշակութային Հասարակական կազմակերպության տնօրեն Վախթանգ Հարությունյանը:
«Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնի անցկացմանն աջակցում են ՀՀ Մշակույթի նախարարությունը և «Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորումը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը:
Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնին մասնակացության հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. հասցեին մինչև ս.թ. հուլիսի 1-ը: Փառատոնին մասնակցելու հնարավորություն կունենան Երևանում կազմակերպված լսումների արդյունքում ընտրված լավագույն հեղինակ-կատարողները:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով 010 349853 կամ 091 406874 հեռախոսահամարներին: