Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է New York Times և Wall Street Journal պարբերականներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաները կոչ են արել սկսել սիրիական կառավարական բանակի դեմ ռմբակոծությունները, փոխանցում է RT-ն:
«Եթե այդ հաղորդագրություններում ճշմարտության բաժին կա, ապա ԱՄՆ Պետդեպում կարևորագույն հարցերը քննարկվում են «աշխատանքային կոլեկտիվի» քվեարկությամբ, և դա չի կարող անհանգստություն չառաջացնել ցանկացած առողջ մտածող մարդու մոտ: Եվ գլխավոր հարցը՝ ո՞վ է պատասխան տալու այդ ռմբակոծությունների համար: Պետդեպի «աշխատանքային կոլեկտի՞վը»: Թե՞ կրկին պետք է ականատես լինենք հայտնի հոլիվուդյան ժպիտին, ինչպիսին եղավ Աֆղանստանում, Իրաքում և Լիբիայում»,-հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
ԱՄՆ Պետդեպարտամենտն ավելի վաղ կոչ էր արել տապալել Ասադի ռեժիմը: