ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՊՄՏՖ) ժամանակ հայտարարել է նոր տնտեսական գոտու ստեղծման մասին, փոխանցում է Gazeta.ru-ն:
ՌԴ նախագահի խոսքով՝ նոր Եվրասիական տնտեսական միությանը կմիանա Չինաստանը:
«Հունիսին Չինաստանի հետ պլանավորում ենք պաշտոնապես մեկնարկ տալ մեծ Եվրասիական համագործակցության ստեղծմանը»,- ասել է Պուտինը՝ ընդ որում չբացահայտելով նախագծի մանրամասները:
Միևնույն ժամանակ, Պուտինը ԵՏՄ գործընկերներին նոր ծրագրին միանալու կոչ է արել: