Մահվան ելքով պատահար Արշակունյաց պողոտայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մերսեդես CLK-230”  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  սեպտեմբերի 26-ին, ժամը 06.20-ին,  Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 36/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1953 թ. ծնված Արարատ  Սայադյանին, ապա բախվել ճամփեզրին կայանված  “ԳԱԶ-53”  մակնիշի ավտոմեքենայի, որն էլ, ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ բախվել է առջեւում կայանված  “ԶԻԼ-131”  մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Արարատ Սայադյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ “Մերսեդես CLK-230ե-ի ուղեւորը   եւ “ԳԱԶ-53” -ի թափքում գտնվող  անձը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:




Լրահոս