Մայիսի 13-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում ստացած զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Պողոսյանը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է:
ArmLur.am-ի հետ զրույցում Հովհաննեսի մայրը տեղեկացրեց, որ օրեր շարունակ կոմայի մեջ մնալուց հետո որդու վիճակն արդեն համեմատաբար լավ է. «Երեկ արդեն սկսել է բառեր ասել, կոմայից էլ օրեր առաջ դուրս է եկել»:
Հիշեցնենք, որ նա ստացել էր հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ:
Զինծառայողի մոտ առկա էր ուղեղային կոմա։