Էրդողանին կասկածում են բարձրագույն կրթության դիպլոմը կեղծելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող էր կեղծել բարձրագույն կրթության դիպլոմը, գրում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:

Հաղորդվում է, որ նման կասկածներ են առաջացել Էրդողանի պաշտոնական կենսագրությունը կարդալուց հետո: Կենսագրությունում ասվում է, որ Էրդողանը 1981թ. ավարտել է Մարմարայի համալսարանի «էկոնոմիկա և կառավարում» բաժինը, սակայն պարզվել է, որ այդ ուսումնական հաստատությունը հիմնադրվել է միայն մեկ տարի անց:

Թուրքիայի օրենսդրության համաձայն՝ երկրի նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունք ունենալու համար թեկնածուն բարձրագույն կրթություն պետք է ունենա: Էրդողանն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում անհայտ պատճառներով չի ներկայացրել փաստաթղթի օրիգինալ տարբերակը, ինչպես նախատեսում է սահմանադրությունը:

Քվեարկությունից առաջ Մարմարայի համալսարանի ներկայիս ռեկտորը հրապարակել է նրա դիպլոմի լուսանկարը, սակայն այդտեղ ևս թերություններ են եղել. լուսանկարում ինստիտուտի անվանումն ու կենսագրությունում նշված անվանումը չեն համընկնում:




Լրահոս