Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայությունը հրապարակել է ,Հրաշք այգիե ընկերության նկատմամբ իրականացված վարույթի արձանագրությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի կողմից “Հրաշք այգի” ՍՊԸ-ի տնօրենի նկատմամբ 2013 թվականի հուլիսի 24-ին նշանակված տուգանքի թիվ 4 որոշումը Ծառայությանը հայտնի հասցեներով ուղարկվել է, սակայն վերջինիս կողմից չի ստացվել, ուստի, “Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին” ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` այն հրապարակվում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքում: