
Քուվեյթում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 300 մլն դրամ, 40 հազար եվրո եւ 1 մլն 625 դոլար:
Նորանշանակ դեսպանը որպես եկամուտ հայտարարագրել է իր պատգամավորական աշխատավարձը՝ ամսական 585 հազար դրամ, եւ 19 մլն 450 հազար դրամի եկամուտ իբրեւ շահաբաժին: