Որն է Նարեկ Սարգսյանի` կոռուպցիայի դեմ պայքարի բանալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքար ծավալելու մասին հայտարարությունից անցել է ավելի քան մեկ ամիս: «Ժողովուրդ»-ը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից փորձեց պարզել, թե ըստ իրեն՝ կոռուպցիայի դեմ պայքարի բանալին որն է:

«Կոնկրետ մեզ մոտ, մեր ոլորտում դա կարող է առնչվել գնումների հետ: Այսինքն՝ շինարարության մրցույթ եւ նախագծերի մրցույթ: Արդեն իսկ այն հանգամանքը, որ ամբողջն արվել է թափանցիկ եւ էլեկտրոնային, չկա ուղղակի որեւիցե ձեւ դրա վրա ազդելու, այդ մասով ես հանգիստ եմ: Բայց մենք հիմա որոշակի քաղաքականություն ենք տանում վերջին երկու տարին, դա նոր բան է, որ մրցույթները ամբողջությամբ կենտրոնացված էին քաղաքաշինության նախարարությունում: Արդեն երկու տարի զգալի մասը, հիմա արդեն կեսից ավելին, տալիս ենք մարզպետարաններին, որպեսզի իրենք անցկացնեն եւ իրենք կազմակերպեն: Եւ, ի վերջո, քաղաքաշինության նախարարությունը պետք լինի միայն վերահսկող, ոչ թե մրցույթներ կազմակերպող»,- ասաց Նարեկ Սարգսյանը




Լրահոս