Օպերատիվ խորհրդակցություն՝ ոստիկանությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 25-ին ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են “Կանալ-Կովկաս” լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման անցկացման հետ կապված կազմակերպչական հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցել են միջոցառման նախապատրաստման և իրականացման համար պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ:
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի կողմից այս տարվա օգոստոսի 8-ին հաստատված պլանի կետերի կատարողականներն ապահովելու նպատակով մինչ օրս իրականացված և ընթացքի մեջ գտնվող միջոցառումները ներկայացրել է ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Բադասյանը:
Միջոցառումը պատշաճ կազմակերպելու և իրականացնելու նպատակով Հունան Պողոսյանը պլանով նախատեսված ստորաբաժանումների ղեկավարներին տվել է կոնկրետ հանձնարարականներ:
Մասնավորապես, նախատեսվում է ոստիկանության կրթահամալիրում կազմակերպել հատուկ նշանակության վարչության ծառայողների հատուկ վարժանքների ցուցադրում, միջազգային համակարգման շտաբի օպերատիվ վարչության աշխատանքների կազմակերպման համար ապահովել անհրաժեշտ տեխնիկական միջոցներ և այլն:
Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը խորհրդակցության ավարտին պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է պարբերաբար զեկուցել աշխատանքների ընթացքի մասին:




Լրահոս