Մարզպետի մահափորձի գործով կալանավորվածներից մեկը դեպքի օրը մեքենայով հետևել է նրան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 10-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործով կալանավորված Գորիսի քաղաքապետի ընտրությունների նախկին թեկնածու, սպանված Ավետիք Բուդաղյանի եղբորը՝ Արա Բուդաղյանին, ազատ արձակեցին: Մարզպետի մահափորձի գործով այժմ կալանքի տակ են միայն Հենրիկ Ավագյանը եւ Կապան քաղաքի բնակիչ Գարեն Աթաջանյանը:

Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ Հենրիկ Ավագյանն ի սկզբանե ընդունում էր իր մեղքը եւ հայտնել էր, որ ինքն է կրակել մարզպետի մեքենային ուղղությամբ՝ նրան վախեցնելու նպատակով: Սակայն Գարեն Աթաջանյանը չի ընդունում իր մեղքը: Ու եթե այդպես է, ի՞նչ հիմքով են նրան ԱԱԾ քննիչները պահում կալանքի տակ:

«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ մարզպետի դեմ կատարված մահափորձի օրը Գարեն Աթաջանյանը մեքենայով հետեւել է մարզպետին: Չի բացառվում, որ այս հանգամանքն էլ պատճառ է դարձել, որ ԱԱԾ-ն Գարեն Աթաջանյանին պահի կալանքի տակ, մինչեւ ճշտի, թե ինչու է հետեւել մարզպետի ավտոմեքենային:




Լրահոս