Միջազգային հեղինակավոր Moody’s կազմակերպությունն այսօր Ba2 է գնահատել Հայաստանի կառավարության տեղաբաշխած՝ 7 տարի մարման ժամկետով ու 6 տոկոսով 700 միլիոն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսերի վարկանիշը: Ինչպես հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունը, Moody’s-ը վերահաստատել է նաև վարկանիշին տրված կայուն բնորոշումը: Միջազգային կազմակերպության գնահատմամբ՝ Ba2 վարկանիշը ստանալու համար հիմք է հանդիսացել Հայաստանի վարած ֆիսկալ զսպողական քաղաքականությունը, որն իր դրական արտացոլումն է գտել դեֆիցիտի նվազման միտումներում՝ 2012 թ. կրճատելով այն մինչև 1,5 տոկոսի 2009 թ. 7,5 տոկոսի դիմաց: Դեֆիցիտի նվազմանը, ըստ Moody’s-ի, նպաստել են կատարված կապիտալ ծախսերը, ինչպես նաև հարկերի կայուն հավաքագրումը՝ պայմանավորված մասնավորապես հարկային բազան ընդլայնելուն ուղղված բարեփոխումներով ու կենսաթոշակային նոր համակարգի ներդրմամբ:
Moody’s-ը Ba2 է գնահատել Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերի վարկանիշը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ