«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության պատմությունը այդպես էլ հստակ չի պարզաբանվում: Նշվում է միայն, որ ձերբակալվածները մեղադրվում են բժշկական կեղծ ուղեգրեր պատրաստելու եւ տրամադրելու մեջ: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ խոսքը մոտ 2 միլիարդ դրամի հասնող չարաշահումների մասին է: Այս պատմության մեջ, սակայն, ամենակարեւոր եւ մինչ օրս չպարզաբանված հանգամանքը ՀՀ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի դերակատարության հարցն է:
Ինչպես հայտնի է՝ քրեական գործի հիմքում ընկած չարաշահումները տեղի են ունեցել 2012-ից 2014 թվականներին, այսինքն՝ Դերենիկ Դումանյանի պաշտոնավարման շրջանում: Արդյոք նախարարը տեղեկացված չի եղել, թե իր ղեկավարմանը հանձնված գերատեսչությունում ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում: Նման տարբերակը քիչ հավանական է: Ուստի առաջիկայում Սերժ Սարգսյանը կորոշի նախկին նախարարին գովազդային նպատակներով զոհե՞լ, թե՞ պահել՝ գալիք ընտրություններում «օգտագործելու» համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: