«Նաիրիտի» խնդրի լուծումը ևս կախված է առաջիկա եռակողմ հանդիպումից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը չի ցանկանում «Նաիրիտի» խնդրով կտրուկ որոշում կայացնել՝  վերջնական փակել կամ մաս-մաս վաճառել: Բանն այն է, որ ռուսական կողմը դեռ վերագործարկման խոստումներ է տալիս, սակայն ոչինչ չի անում: Լավատեղյակները պնդում են, որ դա կարող է քաղաքական աստառ ունենալ՝ սպասում են տեսնեն, թե Հայաստանն ինչպես է իրեն պահելու Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը, որտեղ ռուսական կողմը փորձում է հաջողություն գրանցել հայկական կողմի հաշվին:

Մեր տեղեկություններով` հուլիսի 1-ից «Նաիրիտում» կրճատումներ կլինեն. 400 աշխատողից կմնա 100-ը, որպես  պահպանության աշխատակիցներ: Խոսակցությունները, թե գործարանը լիովին փակվելու ու բաժանվելու է 2 մասի` «Երեւան» ՋԷԿ-ի եւ «Նաիրիտ-2»-ի միջեւ, իրականությանը չեն համապատասխանում։ «Որեւէ բան չի վաճառվելու, որեւէ բան որեւէ մեկին չի տրվելու»,- տեղեկացրին մեր աղբյուրները: Չնայած առաջին անգամ չէ, որ Ռուսաստանն այդ առնչությամբ խոստումներ է տալիս ու չի իրականացնում: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Խաչիկ Ստամբոլցյանն էլ հիշեց, որ «Նաիրիտն» աշխատեցնելու դիմաց Ռուսաստանը լուրջ գումար էր խոստացել, որն այն օրերին պետք է գնար Ղարաբաղ, չտվեց, հետո էլ Ուկրաինայից պետք է Հայաստան շաքար առաքվեր, նույնպես չարվեց»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս