Armenian text to speach

Քաղավիացիայի նորանշանակ պետի տեղակալների հաստիքները կրճատվել են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ կառավարությունը կրճատել է Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի 2 տեղեկալներից մեկի հաստիքը։ Մոտ մեկ տարի է՝ այդ տեղակալի պաշտոնը թափուր էր, եւ ավիացիայի պետն ընդամենը մեկ տեղակալ ուներ։ Օպտիմալացման շրջանակներում կառավարությունում որոշել են, որ այդ հաստիքն ավելորդ է։ Հիշեցնենք, որ վերջերս այստեղ կադրային փոփոխություն արվեց, եւ Արտյոմ Մովսեսյանին ազատեցին աշխատանքից, նրա փոխարեն ՔԱԳՎ պետ նշանակվեց էկոնոմիկայի նախկին փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս