Այսօր ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով լինելու է Սյունիքի մարզում: Սերժ Սարգսյանին առաջին անգամ որպես մարզպետ Սյունիքում դիմավորելու է Վահե Հակոբյանը: Դիմավորողներից է լինելու նաեւ Վ. Հակոբյանի հայրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանից պարզել՝ արդյոք ինքը լինելու է ՀՀԿ առաջնորդին դիմավորողների «ցանկում»: «Չէ՛, այնտեղի իշխանություններն են լինելու, ես ի՞նչ գործ ունեմ»,-հայտարարեց նա: Փաստորեն, Ս. Խաչատրյանն այլեւս իշխանություն չէ կամ գոնե իրեն այդպիսին չի համարում: Հիշեցնենք, որ նրա կարգավիճակը սկսեց փոխվել հունիսի 1-ին իր առանձնատան մոտ հնչած կրակոցներից հետո, որի արդյունքում մահացավ Ավետիք Բուդաղյանը:
ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՉԻ ԴԻՄԱՎՈՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ