«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Սոչիից վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանը հանձնարարել է շտապ ձեւավորել ՀՀ բանիմաց տնտեսագետներից եւ գործարարներից բաղկացած մի խումբ` գործուղելու համար Մոսկվա` Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ՀՀ-ին սպասվելիք տնտեսական ռիսկերը ներկայացնելու համար: ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ղեկավարած այդ խումբն այսօր արդեն կմեկնի ՌԴ մայրաքաղաք, որտեղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի եւ ռուս փորձագետների հետ կքննարկվեն ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում ՀՀ-ի հետ միասնական մաքսային գոտու գործարկման մեխանիզմները: Հաշվի առնելով այն, թե ինչպիսի հապշտապությամբ է այդ խումբը ձեւավորվել, կարելի է ենթադրել, որ ռուսները ամեն կերպ ցանկանում են օր առաջ ավարտին հասցնել ՀՀ-ի` ՄՄ-ին անդամակցելու գործընթացը: Տեսնենք՝ ինչ կստացվի:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ