ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եղել է բավական անտրամադիր ու մտահոգ: Դիվանագիտական աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Պուտինը նստաշրջանի մասնակիցներին ասել է, թե ՀԱՊԿ անդամ երկրների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես չլուծված հակամարտություններն ու ռազմական գործողությունները գնալով մտահոգիչ են դառնում: Նա ակնարկել է, որ այդ իրավիճակը պահանջում է նորանոր ֆինանսական ռեսուրսներ, ինչը լուրջ բեռ է դարձել նաեւ Ռուսաստանի Դաշնության համար: Այս ֆոնին բավական ուշագրավ էր ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլուկաեւի՝ օրերս արած հայտարարությունն այն մասին, որ ՌԴ-ում տնտեսապես նման ոչ բարենպաստ վիճակ 2008թ. առ այսօր չի եղել: Ասել է թե՝ ՌԴ-ում էլ փող չկա:




Լրահոս