Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով կոնկրետ քայլեր իրականացնելու ժամանակն է: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մուսուլմանների սուրբ ամսվա՝ Ռամադանի կապակցությամբ արարողության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել հակամարտության շուտափույթ կարգավորման համար»,-Ալիևի խոսքն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը:
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ միջնորդները «պետք է հասկանան, որ դա սառեցված հակամարտություն չէ»:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: