«Ղռերի Ավո»-ն բողոքարկել է դատավճիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թաղային հեղինակություն համարվող Ավետիս Գրիգորյանը, որը առավել հայտնի է Ղռերի Ավո մականունով, իր որդու հետ միասին մեղադրվում էր մարդ առեւանգելու մեջ: Մեկ տարի տեւած քննությունից հետո Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հայր եւ որդի Գրիգորյաններին դատապարտել էր ազատազրկման 2 տարի ժամկետով:

Սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ավետիս Գրիգորյանն առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտը:




Լրահոս