Թուրք-վրացական սահմանին Ռուսաստանի քաղաքացիներ են բերման ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի կողմից վրացական սահմանն անօրինական հատելու փորձի ժամանակ Ռուսաստանի 2 քաղաքացի է բերման ենթարկվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին:

Գերատեսչության տվյալների համաձայն՝ 42-ամյա Մահոմեդ-Ամին Գ.-ն և 22-ամյա Բատիր Մ.-ն անօրինական հատել են Վրաստանի պետական սահմանը՝ շրջանցելով Սարպիի սահմանային անցակետը:

Դեպքի մանրամասները չեն բարձրաձայնվում, հետաքննություն է ընթանում:




Լրահոս