
«Ձե՛ր վրա վերցրեք, մեկը պատահական մտնում է ձեր տուն, գողություն է անում: Ուղղակի ձե՛ր վրա վերցրեք, թեկուզ կոմպոտ է գողանում՝ ձեր տանից»:
ՀՀԿ-ական ծերակույտի հերթական ներկայացուցչից այլ միտք չէր էլ կարելի ակնկալել: Բնականաբար, ջանասիրաբար պետք է պաշտպաներ ՀՀԿ-ի սիրեցյալ Լիսկային եւ արդարացներ նրա մարդասպան տղային ու թիկնապահին ազատ արձակելու որոշումը: Այստեղ գործի են դրվում համեմատությունները՝ բնականաբար, ՀՀԿ-ական տրամաբանությամբ: Իհարկե, շատերի տուն կարող են մտնել պատահական ու ոչ պատահական, բայց ամեն մի տան մեջ չէ, որ մի ամբողջ զինանոցի զենք կարող են գտնել: Այո՛, ինքնապաշտպանվել էլ բոլորը կարող են, բայց ինքնապաշտպանության ժամանակ դիտավորությամբ մարդ սպանելը, այլ ոչ թե ուղղակի վնասազերծելը, կրկին սպանություն է: