
«Ռուս ժողովուրդը հայերի մասին բարձր կարծիք ուներ, եւ վստահ էին, որ հայերը Հայրիկյանին էին ընտրելու: Ես ուրախ եմ, որ իմ կանխազգացումը ճիշտ դուրս եկավ, եւ պարզվեց, որ այդ 100.000 դոլարն ուղարկված էր Ռուսաստանից»:
Իրականում ռուս ժողովուրդը չէր կարող հայերի մասին ոչ թե բարձր, այլ այդքան ցածր կարծիք ունենալ, որ նրանք մտածեին, թե հայերը Հայրիկյանին կընտրեն: Եվ իսկապես, ինչո՞ւ պետք է ընտրեին Հայրիկյանին, որ 5 տարի շարունակ գնար ու եվրոպաներում «բուժվեր» պետության փողերո՞վ, այն դեպքում, երբ տասնյակ հազարավոր քաղաքացիներ բուժման հնարավորություն չունեն: Իսկ 100.000 դոլարն իսկապես որ կարող էր ուղարկված լինել Ռուսաստանից, սակայն ոչ ռուսական ԿԳԲ-ի կողմից, քանի որ Ռուսաստանը միայն ԿԳԲ-ով չի սահմանափակվում, պարզապես էպոսագետի «վերեւի Աստվածը» կարող է լինել ռուսաստանաբնակ: