Գերմանիան դեմ է Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի զորավարժություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ այժմ Ռուսաստանի քաղաքականության զսպման շրջանակներում «սուր ճոճելու» ժամանակը չէ, փոխանցում է Gazeta.ru-ն:

«Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ դաշինքի արևելյան սահմաններին սիմվոլիկ տանկային շքերթներն ուժգնացնում են անվտանգությունը, ապա սխալվում է»,-ասել է նա Bild am Sonntag-ի հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ներկայումս «վտանգավոր են ռազմական որոշումները զսպման քաղաքականության մեջ»: Շտայնմայերը հավելել է, որ անհրաժեշտ է համատեղ բանավեճի համար հնարավորություններ փնտրել:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բալթյան երկրներում զորքերի տեղակայումը «ադեկվատ արձագանք է Ռուսատանի գործողություններին»:




Լրահոս